“Մասնակցային բյուջետավորում” ծրագիրը իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում և նպատակ ունի խթանելու քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը՝ ներգրավելով նրանց համայնքային որոշումների կայացման գործընթացներում: Ծրագրի առջև դրված առաջնահերթ խնդիրն է հզորացնել Սիսիան բազմաբնակավայր համայնքի 11 բնակավայրերի բնակիչների կարողությունները, որպեսզի նրանք միասին որոշեն, թե բնակավայրերի որ խնդիրների լուծմանը, ինչպես և ինչ ուղղություններով պետք է ծախսվեն համայնքի ֆինանսական միջոցները: Այս նպատակով 11 բնակավայրերում իրականացվել են միջոցառումներ, որոնք նախատեսված են “Մասնակցային բյուջետավորւմ” գործիքի կիրառման մեթոդաբանությամբ:
Սույն կայքում զետեղված են բոլոր մեթոդական նյութերը, ձևաթղթերը, քայլերը և դրանց նկարագրերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի մասնակցային բյուջետավորման (ՄԲ) մեթոդով համայնքի բնակիչներին ներգրավել համայնքի խնդիրների բարձրաձայնման, դրանց առաջնահերթությունների սահմանման, ֆինանսական ռեսուրսների բաշխման և համայնքային որոշումների կայացման գործընթացներում:
Համոզված ենք, որ այս ծրագիրը մեծապես օգնում է ամրապնդել բնակիչների, տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության կառույցների միջև հարաբերությունները ի նպաստ համայնքի բնակիչների բարեկեցության: