“Տեղական ինքնակառավարումը տեղական իշխանությունների իրավունքն ու կարողությունն է` կանոնակարգելու և կառավարելու պետական գործերի զգալի մասը՝ սեփական պատասխանատվությամբ և տեղական բնակչության շահերից ելնելով։ Այդ իրավունքը իրականացվում է խորհուրդների կամ ժողովների կողմից, որոնց անդամները ընտրված են ազատ, փակ գաղտնի, հավասար, ուղղակի և համընդհանուր քվեարկության ճանապարհով: Խորհուրդները կամ ժողովները կարող են ունենալ հաշվետու գործադիր մարմիններ:”
(Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիա, 1985)
Համայնքային մակարդակում կայացվող որոշումները անմիջական և ուղղակի ազդեցություն ունեն մարդկանց կյանքի և կեցության վրա, հետևաբար համայնքի բնակիչները պետք է հնարավորություն ունենան ազդելու տեղական իշխանությունների որոշումների վրա:
Քաղաքացիների մասնակցությունը համայնքում իրականացվող
գործընթաց է, որի միջոցով բնակիչները, առանց խտրականության, տեղեկացվում են ՏԻՄ-երի գործունեության մասին և կարող են ուղղակի կամ անուղղակի ներգործություն ունենալ ՏԻՄ-երի որոշումների վրա։
Քաղաքացիների ներգրավումը որոշումների կայացման գործընթացում տեղական իշխանություններին դարձնում է ավելի բաց, թափանցիկ և հասանելի։ ՏԻՄ-երի քաղաքական հաշվետվողականության մակարդակը բարձրանում է, նրանք սկսում են ավելի լավ պատկերացում ունենալ տեղական խնդիրների մասին և արդյունքում ավելի արագ են կարողանում արձագանքել դրանց։
Comments are closed, but trackbacks and pingbacks are open.