Մեր նպատակն է խթանել Սիսիանի բազմաբնակավայր համայնքում համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում, աջակցել առավել թափանցիկ, հաշվետու և ժողովրդավար կառավարմանը մասնակցային բյուջետավորման միջոցով:
Շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ձևավորման և համատեղ գործողությունների արդյունավետ իրականացման նպատակով Սիսիան համայնքի 11 բնակավայրերում ձևավորվեցին համայնքային 11 ակտիվ խմբեր, որոնց անդամները հենց այդ բնակավայրերի 77 բնակիչներն էին:
Համայնքային խնդիրները վեր հանելու նպատակով բոլոր 11 բնակավայրերում կազմակերպվեցին հանրային հանդիպումներ, որոնց ընթացքում յուրաքանչյուր բնակավայրի բնակիչները ներկայացրեցին 10-ից ավելի խնդիրներ, որոնք կենսական կարևորություն ունենին բնակավայրի համար:
Կիրառելով խնդիրների առաջնահերթությունը որոշելու ՄԲ գործիքակազմը, բնակիչները որոշեցին առաջնահերթ կարևորություն ունեցող 3 խնդիրները, որոնք հետագայում ձևակերպվեցին որպես ծրագրային հայտեր:
Բնակիչների արդյունավետ և բովանդակալից մասնակցությունը ապահովելու նպատակով համայնքի ակտիվ խմբերիի 77 անդամները մասնակցեցին «Տեղական ինքնակառավարման հիմունքներ», «Համայնքների զարգացման ծրագրեր և բյուջե», «Մասնակցային բյուջետավորում» և «Ծրագիր-առաջարկություն գրելու կարողությունների զարգացում» թեմաներով 2-օրյա դասընթացներին: Արդյունքում 11 համայնքային ակտիվ խմբերը մշակեցին 33 ծրագրեր որոնք ուղղված են բնակավայրերի առաջնահերթ խնդիրների լուծմանը: Բեռնել ծրագրային հայտերը 1-ին մաս, 2-րդ մաս: