Մասնակցային բյուջետավորման իրականացման մեթոդները բազմապիսի են ու տարբեր, և դրանց միջև տարբերությունները կախված են այն նպատակներից, որոնք դրված են այդ գործընթացը իրականացնելու հիմքում:
Այդ առումով, ՄԲ նպատակը ամենակարևոր և հիմնային խնդիրն է, որը պետք է ձևավորի և զարգացնի այդ գործընթացը:
Մասնակցային բյուջետավորումը հիմնական նպատակներն են՝
- բարեփոխել քաղաքացու և տեղական իշխանությունների միջև փոխհարաբերությունները, նպաստել համայնքում մասնակցային կառավարման զարգացմանը:
- բարելավել հանրային ֆինանսաների կառավարման որոշումների որակը
- բարձրացնել համայնքի բյուջետային ծախսերի արդյունավետության մակարդակը
- ստեղծել նոր հնարավորություններ, բարձրացնելու ՏԻՄ-երի գործունեության մասին համայնքի բնակիչների իրազեկվածության մակարդակը
- բարեփոխել համայնքի բյուջեի հանրային քննարկումների որակը
- նպաստել համայնքների հետագա ժողովրդավարացմանը
- աջակցել համայնքների բնակավայրերի համաչափ զարգացման հետ կապված խնդիրների լուծմանը:
- ապահովել բնակիչների նպատակային և բովանդակային մասնակցությունը համայնքի կառավարմանը:
ՄԲ սկզբունքները.
ՄԲ արդյունավետությունը մեծապես պայմանավորված է համայնքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության ցանկության և կամքի առկայությամբ: Եվ այդ համագործակցության իրացումը, ՄԲ կիրառման շրջանակներում, պահանջում է որոշակի սկբունքների շուրջ երկուստեք համաձայնեցումների և պայմանավորվածությունների ձեռքբերում: ՄԲ սկզբունքները հիմնված են ժողովրդավարության և մասնակցային կառավարման համընդհանուր ընդունված սկզբունքների վրա: Դրանք են՝
- քաղաքացիների մասնակցությունը
- համագործակցությունը
- քաղաքացիների դերի բարձրացումը կառավարման գործընթացում
- ռեսուրսների վերաբաշխումը մասնակցային և սոցիալական արդարության հիմքով
- թափանցիկությունը և հաշվետվողականությունը
- արդյունավետությունը
ՄԲ տարբեր մշակումներում դրանց թիվը կարող է փոփոխվել, այնուամենայնիվ հիմնական սկզբունքները ձևավորվում են վերոհիշյալ դրույթների շուրջ: