Համայնքի տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ) տեղական ժողովրդավարության զարգացման, ՏԻ-անը բնակիչների մասնակցության, համայնքի ծրագրային և ֆինանսական կառավարման, ինչպես նաև համայնքը արտաքին աշխարհին ներկայացնելու հանրային կառավարման ստորին՝ համայնքային մակարդակում գործող տարեկան հիմնական ծրագրային փաստաթուղթն է։ Համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները, դրանց իրականացման համար նախատեսված ներդրումային (մարդկային, ֆինանսական, գույքային և տեխնիկական) ռեսուրսները ճշգրտվում և պլանավորվում են ՏԱՊ-ում արտացոլված նպատակների, խնդիրների, մուտքային և ելքային ստույգ հաշվարկների ու արդյունքային ցուցանիշների, ինչպես նաև մոնիթորինգի և գնահատման համակարգի թելադրանքով։
Այս փաստաթուղթը ծառայում է որպես համայնքի՝ օրենքով սահմանված պարտադիր խնդիրների, ՏԻՄ-երի կանոնադրական խնդիրների լուծման կարևորագույն գործիք։ Այստեղ ի մի են բերվում տարեկան կտրվածքով ՏԻՄ-երի անելիքները, ծրագրերը և միջոցառումները, որոնք բխում են երկարաժամկետ և միջնաժամկետ ռազմավարական նպատակներից, և դրանց իրականացմամբ՝ ճշգրտումներ ու հստակություն են մտցնում վերջիններում։
Սիսիան համայնքի 2020թ. տարեկան աշխատանքային պլանը հասանելի է հետևյալ հղումով