Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը (ՀՀԶԾ) համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային
ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը նախատեսում է ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծումը:

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2018-2022թթ. զարգացման ծրագրի ընդունման նպատակն է սահմանել համայնքի տեսլականը՝ առկա հիմնախնդիրների վերհանման, մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսների գնահատման, ուժեղ և թույլ կողմերի վերլուծության արդյունքում, այդ տեսլականին հասնելու ռազմավարությունն ու հիմնական նպատակները:

Համայնքի զարգացման ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել համայնքի առկա ռեսուրսները (ակտիվները), պարտավորությունները, տեղական առանձնահատկությունները, երկրի տնտեսական և քաղաքական առկա իրավիճակը, ինչպես նաև առաջիկա զարգացումների կանխատեսումները: Զարգացման ռազմավարության և գերակայությունների սահմանման ժամանակ ցուցաբերվել է ինտեգրացված ու մասնակցային կառավարման մոդելը, որպես առավել արդյունավետ միջոց՝ հասնելու կայուն զարգացման:

Սիսիան համայնքի 2018-2022թթ. զարգացման ծրագիրը կարող եք բեռնել հետևյալ հղմամբ: