Մասնակցային բյուջետավորում իրակացնելիս անհրաժեշտություն է առաջանում մշակել միասնական և ընդհանուր օգտագործման ձևաթղթեր և օրինակելի ձևանմուշներ, որոնք օգնում են համայնքի տարբեր խմբերին կամ բնակավայրերի բնակիչներին համայնքային խնդիրները ներկայացնել միանման ձևաչափով: Այս փաստաթղթերը օգնում են նաև ՏԻՄ-երին ավելի արագ և արդյունավետ ուսումնասիրել ներկայացված խնդիրները և ծրագրային հայտերը: Ստորև ներկայացված են այն բոլոր ձևաթղթերը, որոնք կարող են օգտակար լինել Մասնակցային բյուջետավորման գործընթացը նախաձեռնողներին և իրականացնողներիին, ովքեր անշուշտ կարող են տեղայնացնել և վերափոխել ըստ իրենց կարիքների:


«Մասնակցային բյուջետավորման» գործընթացը կանոնակարգող հանձնաժողովի աշխատակարգ

Հանձնաժողովը գործունեության նպատակն է ապահովել ՄԲ գործընթացի իրավական, մեթոդաբանական կարգավորումները և դրանց համապատասխան սահմանել այն կանոնները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի ՄԲ-ը: Բեռնել աշխատակարգը:


Ծրագրային հայտի օրինակելի ձևաչափ

Ծրագրային հայտի օրինակելի ձևաչափը օգնում է հայտատու բնակավայրերին և համայնքային ակտիվ խմբերին ավելի հեշտ ներկայացնել համայնքային խնդիրները և դրանց լուծման գաղափարները: Կից ներկայացված են ծրագրային հայտի օրինակելի ձևաչափը ինչպես նաև դրա լրացման ուղեցույցը: Բեռնել ձևաչափը: Բեռնել ուղեցույցը:


Համայնքի խնդիրների առաջնահերթությունների որոշման օրինակելի տարբերակ

«Մասնակցային բյուջետավորման» (ՄԲ) գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը, դա բնակիչների կողմից համայնքի խնդիրները վեր հանելու և դրանց առաջնահերթությունները որոշելու գործընթացն է: Խնդիրների դասակարգումը ըստ առաջնահերթությունների նպատակ ունի հստակեցնել, թե բնակիչների գնահատմամբ որ խնդիրները պետք է ավելի առաջնահերթ լուծվեն:  Կից ներկայացված է բնակիչների մասնակցությամբ, իրենց իսկ կողմից  բարձրացված խնդիրները, ըստ առաջնահերթությունների դասակարգելու մեթոդի օրինակելի տարբերակը: Բեռնել օրինակելի տարբերակը:


Մասնակցային բյուջետավորման ծրագրային հայտի քվեարկության անցկացման կարգի օրինակելի տարբերակ

Մասնակցային բյուջետավորման ընթացքում մշակված ծրագրերից, համայնքի բնակիչների կողմից առավելագույն հավանության արժանացած ծրագիրը ընտրելու գործընթացը իրականացվում է քվեարկության միջոցով, որի ընթացակարգը ներկայացված է կից փաստաթղթում: Բեռնել ընթացակարգը: