Մարտի 2-ին Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի գործընթացը կանոնակարգող հանձնաժողովի ծրագրերի ներկայացման նիստը: 11 բնակավայրերի համայնքային ակտիվ խմբերի ղեկավարները ներկայացրեցին իրենց բնակավայրերում առաջնահերթ լուծում պահանջող երեք խնդիրներին վերաբերվող ծրագիր առաջարկները: Կանոնակարգող հանձնաժողովի դիտարկումներից հետո բնակավայրերի բնակիչները քվեարկության միջոցով կորոշեն թե որ ծրագիրը պետք է իրականացվի իրենց բնակավայրում: Մասնակցային բյուջետավորումը ուղղակի ժողովրդավարության գործիքներից է, որը հնարավորություն է տալիս բնակիչներին մասնակից դառնալ համայնքային խնդիրների լուծման ողջ գործընթացի ժամանակ: Ծրագիրը իրականացվում է Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի կողմից ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:
2020-04-10