«Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը» Սիսիանի համայնքապետարանի հետ համատեղ իրականացնում է «Մասնակցային բյուջետավորում» ծրագիրը, որը նպատակ ունի օգնել 11 բնակավայրերի բնակիչներին որոշել, ինչպես օգտագործել համայնքային բյուջեի մի մասը:
Եթե դուք ցանկանում եք մասնակցել համայնքի բյուջեի կառավարմանը և
որոշել ինչ խնդիրների լուծմանը պետք է ուղղվի համայնքի բյուջեից ձեր բնակավայրին հատկացված 2 միլիոն դրամը, ապա՝
հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու ձեր բնակավայրում կայանալիք հանրային քննարկմանը և որոշելու բնակավայրի այն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն:

Նորավան բնակավայրում – Նոյեմբերի 6-ին, ժամը 10:00-ին,
Գետաթաղ բնակավայրում – Նոյեմբերի 6-ին, ժամը 14:00-ին,
Դարբաս բնակավայրում – Նոյեմբերի 6-ին, ժամը 16:00-ին:

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.