Մարտի 2-ին Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի գործընթացը կանոնակարգող հանձնաժողովի ծրագրերի ներկայացման նիստը:
11 բնակավայրերի համայնքային ակտիվ խմբերի ղեկավարները ներկայացրեցին իրենց բնակավայրերում առաջնահերթ լուծում պահանջող երեք խնդիրներին վերաբերվող ծրագիր առաջարկները:
Կանոնակարգող հանձնաժողովի դիտարկումներից հետո բնակավայրերի բնակիչները քվեարկության միջոցով կորոշեն թե որ ծրագիրը պետք է իրականացվի իրենց բնակավայրում:
Մասնակցային բյուջետավորումը ուղղակի ժողովրդավարության գործիքներից է, որը հնարավորություն է տալիս բնակիչներին մասնակից դառնալ համայնքային խնդիրների լուծման ողջ գործընթացի ժամանակ:
Comments are closed, but trackbacks and pingbacks are open.