Դեկտեմբերի 21-ին և 22-ին «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի շրջանակներում Աղիտու, Հացավան, Նորավան, Սալվարդ, Ույծ, Շաքի և Տորունիք բնակավայրերի համայնքային ակտիվ խմբերը մասնակցեցին II փուլի վերջին դասընթացին:
Փորձագետ Վարդան Իվանյանը մասնակիցներին ներկայացրեց համայնքի զարգացման ծրագրերը և համայնքի բյուջեն:
ՀՖՄ փորձագետ Դավիթ Մարգարյանը ներկայացրեց մասնակցային բյուջետավորման ծրագրի ձևաչափը, որի մեջ լրացվում է ծրագրի նպատակը, խնդիրները, գործողությունները և արդյունքը:
Համայնքային ակտիվ խմբի անդամները բաժանվել էին խմբերի ըստ իրենց համայնքների և ակտիվ քննարկմամբ փորձում էին գրել ծրագրային հայտերը:
Comments are closed, but trackbacks and pingbacks are open.