Սույն թվականի նոյեմբերի 4 -ին տեղի ունեցավ «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի գործընթացը կանոնակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ընթացքում հանձնաժողովը հաստատեց «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի գործընթացը կանոնակարգող հանձնաժողովի աշխատակարգը, մասնակցային բյուջետավորման մեթոդաբանությունը և արձանագրեց Սիսիան համայնքի 10 բնակավայրերին այս ծրագրի շրջանակներում համայնքի բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների չափաբաժինը:
Ծրագրով նախատեսվում է աջակցել բնակավայրերի բնակիչներին մասնակցելու համայնքային ֆինանսների կառավարմանը և որոշել թե որ առաջնահերթ խնդրի լուծմանը պետք է ուղղվի իրենց բնակավայրին հատկացված 2 միլիոն դրամը:
Հանձնաժողովի անդամները քննարկեցին մի շարք հարցեր, պլանավորեցին հետագա քայլերը: Այս շաբաթ նախատեսվում են այցելություններ բնակավայրեր, հանրային քննարկումների միջոցով պարզելու բնակչությանը հուզող առաջնահերթ խնդիրները:
Ծրագիրը իրականացվում է Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի կողմից ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:
Comments are closed, but trackbacks and pingbacks are open.